News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան մտահոգված է ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների ներդրման կապակցությամբ: Այս մասին, ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, Թեթեզա Մեյը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գալիք շաբաթ ԱՄՆ-ն մաքսատուքեր է սահմանելու վերը նշված խառնուրդի եւ մետաղի ներմուծման վրա: դրանց չափը պողպատի համար 25 տոկոս կկազմի, իսկ ալյումինի համար՝ 10 տոկոս:

«Վարչապետը խորը մտահոգությունն է հայտնել պողպատի ներմուծման համար մաքսային սակագների ներդրման մասին ԱՄՆ նախագահի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ բոլոր կողմերի շահերից ելնող գլոբալ ավելցուկի խնդրի լուծման միակ տարբերակը բազմակողմանի գործողություններն են»,- մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ:

Պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագները կտարածվեն բոլոր երկրների վրա. ԱՄՆ առեւտրի նախարար

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news