News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների եւ չինական ընկերության միջեւ Հարավչինական ծովում  գազի  ցանկացած միասնական հետազոտության գործարք անօրինական կլինի, քանի դեռ Չինաստանը Հարավչինական ծովում լիովին չի ճանաչել  Ֆիլիպինների ինքնիշխան իրավունքը։ Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Անտոնիո Կարպիոն, հաղորդում է «Reuters»- ը:

Նա նշել է, որ Ֆիլիպինների Էներգետիկայի նախարարությունը իրավունք ունի բանակցելու "China National Offshore Oil Corp (CNOOC)» պետական կորպորացիայի հետ, որպես հնարավոր ենթակապալառու: «Խնդիր չկա, եթե «CNOOC»- ն ընդունի, որ դա մեր բացառիկ տնտեսական գոտին է», - ասել է նա «АНК» լրատվական հեռուստաալիքին տված իր հարցազրույցում՝ հավելելով. «Բայց խնդիրն այն է, որ նա դա չի անի»:

Տասնամյակներ շարունակ Չինաստանը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների, այդ թվում Վիետնամի, Բրունեյի, Մալայզիայի  եւ Ֆիլիպինների հետ վիճարկում է այս տարածքում մի շարք կղզիների տարածքային պատկանելիությունը ։ Առավել կատաղի կոնֆլիկտ գոյություն ունի չինական օբյեկտների կառուցման շուրջ, որոնք որոշ պետություններ անօրինական են համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ