Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը 10 մլրդ դոլար ծավալով համատեղ ներդրումային ֆոնդ են ստեղծել Սինայի հարավում 1000 կիլոմետր քառակուսի տարածքով մեգա-քաղաք կառուցելու համար։ Համաձայնագիրը կնքվել է գահաժառանգ Մոհամեդ բին Սալմանի Կահիրե կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ, փոխանցում է Reuters-ը։
Եգիպտոսից հետո արքայազն Մոհամեդը կայցելի Մեծ Բրիտանիա եւ Միացյալ Նահանգներ։