News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծն (OCCRP) այսօր՝ մարտի 5-ին, հետաքննությունների շարք է հրապարակել, որում մանրամասն անդրադարձել է ներդրումների դիմաց քաղաքացիության եւ կացության վիզաների ձեռքբերման՝ «Ոսկե վիզա» անվամբ հայտնի ծրագրերին:

Վերջիններս խոցելի են չարաշահումների նկատմամբ եւ թուլացնում են կոռուպցիայի դեմ պայքարը Եվրամիությունում ու հարեւան երկրներում: Հրապարակված պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են եվրոպական երկրները արտասահմանյան ներդրողներին վաճառում մուտքի հնարավորություն Շենգենյան վիզայի տարածք, անգամ  ԵՄ քաղաքացիություն՝ պատշաճ չուսումնասիրելով ընկերությունների թափանցիկությունը եւ չստուգելով ֆինանսական վիճակի վստահելիությունը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) կոչ է անում ԵՄ-ին մանրազնին մշտադիտարկել այդ ծրագրերն ու քայլեր ձեռնարկել՝ պահպանելու եվրոպական սահմանների տարածքային ամբողջականությունը  կոռուպցիոներներից եւ նրանց դրամական միջոցներից:

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի լրագրողները հետաքննել են ԵՄ անդամ ութ երկրների` Ավստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մալթայի եւ Պորտուգալիայի, ինչպես նաեւ  Հայաստանի ու Չեռնոգորիայի «Ոսկե վիզա» ծրագրերը:

«Ակնհայտ է, որ ընկերությունների իրավաբանական աուդիտը որոշ ԵՄ երկրներում, ինչպես օրինակ՝ Հունգարիայում ու Պորտուգալիայում, մանրազնին կերպով չի իրականացվել», - ասել է  ԹԻ ջատագովության տնօրեն Կեյսի Կելսոն: «Քաղաքացիությունն ու կացությունը ամենաարժեքավոր առավելություններից են, որ որեւէ երկիր կարող է առաջարկել, բայց ԵՄ անդամ երկրներն անգամ նվազագույն ստուգում չեն անցկացրել, ինչը բանկերը ենթադրաբար պետք է արած լինեին մեծ հարստություն ունեցող իրենց հաճախորդների նկատմամբ»:

ԵՄ բոլոր ութ երկրների ծրագրերը «Ոսկե վիզա» ստացողներին ապահովում են գաղտնիությամբ: Իրական սեփականատերերի հարստության  սկզբնաղբյուրները բավարար չափով ուսումնասիրված չեն, եւ հանրությունը մանրամասնորեն տեղյակ չէ ներդրումներից, եւ թե ով է վերջին հաշվով շահում դրանցից: Հանրության կամ լրատվամիջոցների վերահսկողության բացակայության պայմաններում, «Ոսկե վիզա» ծրագրերը հնարավորություն են ստեղծում, որ ներկա եւ նախկին պաշտոնյաները խուսափեն դատական հետապնդումից եւ ապօրինի ֆինանսները տեղափոխեն սահմաններից անդին: 

Համաձայն Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի բացահայտումների՝ Չեռնոգորիան, որը ներկայումս բանակցում է ԵՄ անդամակցման համար, քաղաքացիություն է շնորհում այն անհատներին, որոնց մեղադրանք է ներկայացված իրավասության այլ տարածքներում, ինչպես օրինակ՝ Թայլանդի նախագահին եւ Պաղեստինի նախկին անվտանգության նախարարին, որոնք մեղադրվում են համապատասխանաբար կոռուպցիայի եւ յուրացման մեջ:

«Առանձնապես հատկանշական է Հունգարիայի դեպքը, քանի որ, ինչպես պարզվում է, «Ոսկե վիզայից» ստացված շահույթից ոչ թե երկիրն է շահել, այլ ավելի շուտ անհայտ անձինք, ում գրպանում շահույթը հայտնվել է այնպիսի ընկերությունների միջոցով, որոնցից բոլորը, բացի մեկից, գտնվում են օֆշորային հարկային ապաստարանում ու առեւտուր են  կատարում Հունգարիայի «Ոսկե վիզա» արժեթղթերով»,- ասել է Միկլոշ Լիգետին, ով Թրանսփարենսի Ինթերնեշնլի Հունգարիայի ներկայացուցչության իրավաբանական գործերի բաժնի ղեկավարն է:

Սույն ծրագրերի շրջանակում ԵՄ քաղաքացիություն են ստացել «Կրեմլյան ցուցակի» անձինք, որոնք մտերիմ են համարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի (Մալթա) եւ Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի դուստր Տատյանա Ելցինի (Ավստրիա) հետ: Իսկ Անգոլայում իշխող վերնախավի մի շարք անդամներ կարող էին որակավորված լինել ծրագրի համար Պորտուգալիայում իրենց կատարած անշարժ գույքի առեւտրի միջոցով:

«Անշարժ գույքի միջոցով փողերի լվացումը նոր երեւույթ չէ, բայց «Ոսկե վիզայի» ծրագիրը դյուրացնում է այն երկրաչափական պրոգրեսիայով», — զգուշացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Պորտուգալիայի ներկայացուցչության փոխնախագահ Սյուզանա Կորոադոն:

Եվրախորհրդարանը դեռեւս 2014թ. հունվարին  զգուշացրել է «Ոսկե վիզայի» ծրագրերի մասին իր՝ ԵՄ քաղաքացիության վաճառքի հանման մասին համատեղ բանաձեւում: Եվրահանձնաժողովը պետք է հաշվետվություն հրապարակի, որում կներառվեն «Ոսկե վիզայի» ծրագրերի բացահայտումներն այս տարեվերջին: Համաձայն հակակոռուպցիոն խմբի՝ Հանձնաժողովը պետք է զգուշանա այսօրվա բացահայտումներից եւ ապահովի, որ պատշաճ վերահսկողություն իրականացվի, եթե այս ծրագրերը շարունակվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ