News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պետք է միավորվի մյուս ընդդիմադիր ուժերի հետ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու եւ «Վրացական երազանք»-ին իշխանությունից հեռացնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ Ամստերդամից իր համախոհներին ուղղված տեսաուղերձում։

«Վրաստանը մեծ վտանգի առաջ է կանգնած։ Այս պայմաններում Իվանիշվիլին (Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին) փաստացիորեն գլխավոր ընդդիմադիր ուժի քասթինգ է հայտարարել։ Նրանք բախվում եւ պայքարում են  ընտրությունների երկրորդ տեղի համար եւ գոհ են այդ արժանապատիվ կոչման համար։ Կներեք, բայց պետք չէ։ Մեր խնդիրն է կրկին դառնալ Վրաստանի իշխանություն եւ մենք կվերադառնանք արդեն 2018 թվականին։ Ինչպե՞ս է պետք դա անել։ Մենք պետք է հաղթանակ տանենք նախագահական ընտրություններում եւ կործանենք Իվանիշվիլիի կառավարությունը»,-հայտարարել է նա։

Նրա համոզմամբ՝իր նկարագրած սցենարն իրական խնդիր է, քանի որ Իվանաշվիլին թուլացել է, իսկ ժողովուրդը վրդովված է։ Սաակաշվիլիի կարծիքով, ընտրական քարոզարշավին նոր դեմքեր պետք է ներգրավվեն, հատկապես երիտասարդությունից։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ