News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարություններին:

«Ծանոթ եմ այդ հայտարարությանը: Դրան հետեւել է Ֆրանսիայի պաշտոնական հայտարարությունը: Կարեւոր է փաստել, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց է տվել այդ հայտարարությանը: Կարեւոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որով դատապարտում է նմանառիթ ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացին: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր կարծիքը հստակ հայտնեց»,-ընդգծել է դեսպանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, եւ ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիեւը:

Այս առնչությամբ, Երեւանում ԱՄՆ դեսպանատուն ուղարկված հարցմանը՝ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիեւի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, եւ արդյո՞ք նման հայտարարությունը չի բարդացնում ղարաբաղյան բանակցությունների ընթացքն ու սրում իրավիճակը, դեսպանատանից պատասխանել են. «Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից: Միացյալ Նահանգները նաեւ խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնեւում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»:

Ադրբեջանի նախագահի խոսքերին ավելի վաղ անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ փետրվարի 15-ի ճեպազրույցի ընթացքում նշելով, որ «հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

Իլհամ Ալիեւի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից Ֆրանսիան՝ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում փետրվարի 20-ին հրապարակած հաղորդագրությունում կոչ անելով «զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»:

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Երեւանը ադրբեջանական պատմական տարածք է» Ալիեւի հայտարարությանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ