News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակությանը՝  քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը  երախտագիտություն է հայտնել Ռիչարդ Մալիեին` Ասկերան քաղաքի հետ  ապակենտրոնացված համագործակցության հաստատման եւ զարգացման հարցում  սկզբունքային եւ հետեւողական  դիրքորոշման համար։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախում ֆրանսախոսության զարգացման կարեւորությունը՝  ֆրանսերենին  եւ ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից:

Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝  ընդլայնելու երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների եւ  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ:

Ասկերանի եւ Բուկ-Բել-Էրի միջեւ բարեկամության հռչակագիրը  ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ