News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեհրանն իր հրթիռային հնարավորությունները կավելացնի պաշտպանական ռազմավարության շրջանակում, որի վրա քաղաքական գործոնները չեն անդրադառնա: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին Թեհրանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Tasnim-ը: 

Շամհանին Իրանի պաշտպանական ուժը, մասնավորապես հրթիռային ծրագիրը, զսպման քաղաքականության համաձայն «անխուսափելի անհրաժեշտություն» է որակել: «Իրանի պաշտպանական հզորությունը որեւէ երկրի սպառնալիք չի ներկայացնում, եւ դրա ամրապնդումը կախված է անվտանգության պահանջմունքներից ու պոտենցիալ սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությունից»,- հավելել է նա:

Նա Եվրոպային հորդորել է արագացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացումը: Շամհանին քննադատել է Եվրոպայի «սխալ» քաղաքականությունը, որն ԱՄՆ-ին զիջումների է գնում, որպեսզի նա մնա միջուկային գործարքի մեջ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր հերթին Իրանին գովաբանել է ԳՀՀԾ-ին իր հավատարմության համար՝ հայտարարելով, որ Ֆրանսիան հանդես է գալիս միջուկային համաձայնագրի հարցում ԱՄՆ դիրքորոշման դեմ: Մատնացույց անելով Թեհրանի եւ Փարիզի քաղաքական եւ տնտեսական հեռանկարները՝ ԳՀՀԾ
-ն հաշվի առնելով, Լե Դրիանն ասել է, որ առաջիկայում կհրապարակվեն Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ արժութային եւ բանկային փոխգործակցության խթանման նոր ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ