News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Դրանից առաջ ֆիլմի գործադիր պրոդյուսերներ Դին Քեյնը եւ Մոնթել Վիլիամսը հանդիպել են լրագրողների հետ:

Նշենք, որ Ուիլյամսի ու Քեյնի փաստավավերագրական ֆիլմը՝ «Ժխտման ճարտարապետները», նվիրված է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այն միտքը, որ ցեղասպանությունը կարող է չճանաչված մնալ, ուղղակի խելագարություն է, դա անընդունելի է»,-նշել է պրոդյուսեր Թիմ Քեյնը:

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի ռեժիսորը Դեւիդ Լի Ջոնսն է։ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, բրիտանացի հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, դերասան Դին Քեյնն ու այլ փորձագետներ ֆիլմում պատմում են Հայոց ցեղասպանության ժխտման մասին։

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է արդեն հոկտեմբերին, իսկ մինչ այդ ֆիլմը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ ցուցադրվել էր Վաշինգտոնում՝ տեղի քաղաքական գործիչների, փորձագետների եւ հայ համայնքի համար:

Ֆիլմը բացահայտում կլինի ոչ միայն արտերկրյա, այլեւ հայ լսարանի համար: Այստեղ իրենց հուշերն են պատմում Մեծ եղեռնը վերապրած մարդիկ, Սումգայիթի, Բաքվի հայերը, առաջադեմ փորձագետներ, քաղաքական գործիչները: Սարսափելի ծանր տեսարանները ֆիլմում զուգակցվում են սկանդալային բացահայտումներով: Բացահայտումներ, որոնք, հեղինակների կարծիքով, լույս են սփռում Հայոց ցեղասպանության ժխտման ճարտարապետների վրա:

Ֆիլմի մասին Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը նշել է. «Այն նման է ժայռը քայքայող ջրի կաթիլների, յուրաքանչյուր կաթիլ մոտեցնում է հաղթանակը, յուրաքանչյուր լույսի կաթիլ օգնում է վերջ տալ խավարին»:

Տպել
Ամենաշատ