News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Էթելին եւ ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլիամ Ջորջին` վերջինիս Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Ջորջին եւ մաղթել հաջողություններ ստանձնած պաշտոնում: Վիգեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք հատկապես կարեւորվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք են` զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը, բարեվարքությունը, ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությունը, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ կանոնավոր ռազմաքաղաքական եւ երկկողմ համագործակցության խորհրդակցությունների անցկացումը եւ այլն:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է պաշտպանության բնագավառում համագործակցությունը շարունակելու` բրիտանական կողմի պատրաստակամությունը եւ նշել, որ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը` հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգին Հայաստանի Հանրապետության անցումը եւ այդ ուղղությամբ Միացյալ Թագավորության մեծ փորձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ