News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ավելի շատ ապացույցներ ունի, որ ԱՄՆ-ն ցանկանում է ահաբեկչական «Ջեբհաթ Ան Նուսրա» խմավորմանը զերծ պահել հարվածներից եւ  նրան պահպանել Դամասկոսի վարչակարգի փոփոխության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նամիբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Նետումբո Նանդի Նդաիտվամի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ավելի ու ավելի շատ ապացույցներ ունենք, որ մեր արեւմտյան գործընկերները, առաջին հերթին, Միացյալ Նահանգները ցանկանում են «Ջեբհաթ ան Նուսրային», որն այժմ փոխում է իր անվանումը, բայց դրանից նրա էությունը չի փոխվում, հեռացնել  հարվածներիից եւ նրան պահել «Բ» ծրագրին վերադառնալու, այսինքն՝ Դամասկոսում ռեժիմը փոխելու համար», - ասել է ՌԴ նախարարը:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Արեւելյան Գուտայում այս խմբավորման դեմ պայքարը լիովին օրինական է: «Ջեբհաթ ան Նուսրան» հրադադարի տակ չի ընկնում: Դրա դեմ պայքարելը լիովին օրինական է», - ընդգծել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ