News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Դամասկոսի դիրքերի ամրապնդումը Սիրիայում ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դամասկոսում ճգնաժամը լուծելու այլ միջոց չկա, քան Դամասկոսում կենտրոնական իշխանությունը ամրապնդելը», - ասել է Ռոհանին, որի խոսքերը հրապարակվել են նախագահի աշխատակազմի կայքում:

Նա նաեւ նշել է, որ Սիրիայում ահաբեկչությունը լիովին ոչնչացված չէ եւ սպառնում է այլ երկրներին:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: Կարգավորման շուրջ բանակցությունները կատարվում են Աստանայի եւ Ժնեւի հարթակներում: Հունվարի 30-ին Սոչիում տեղի ունեցավ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ցանկանում է շարունակել Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային աջակցությունը
Մենք իսկապես կարծում ենք, որ կոալիցիային աջակցությունն անհրաժեշտ է…
Եմենի բնակչության կեսից ավելին սովամահ լինելու վտանգի տակ է. զեկույց
Պատերազմը երկրում սովի հիմնական պատճառն է, սակայն իրավիճակը ավելի է խորացնում սննդի բարձր արժեքը, գոյատեւման միջոցների բացակայությունը, գործազրկության բարձր աստիճանը.....
Եմենում, հնարավոր է, սովից մոտ 85 հազար երեխա է մահացել
Եմենում քաղաքացիական պատերազմի հետեւանքով վերջին 3,5 տարում, հնարավոր է, սովից մահացել է մինչեւ 5 տարեկան մոտ 85 հազար երեխա…
UNICEF․ Եմենի իշխանությունները խոչընդոտում են հումանիտար օգնության առաքումը
Կապելերեն նշել է, որ նման արգելքներն ու խոչընդոտները կարող են ավելի խորացնել երկրում զանգվածային սովը․․․
Իրանը, Թուրքիան եւ Ադրբեջանը Մերձավոր Արեւելքում իրադարձությունների վերաբերյալ նման դիրքորոշումներ ունեն. Զարիֆ
Եվ մտադիր են համատեղ համագործակցությունն ամրապնդել…
Պոմպեոն կոչ է արել Եմենում պատերազմն ավարտել
ՄԱԿ հովանու ներքո անցկացվող քաղաքացիական պատերազմն ավարտելու հարցի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն արդեն նոյեմբերին…
Partner news