Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Կամպինաս քաղաքի միջազգային օդանավակայանում անհայտ անձինք թալանել են ուղեբեռի բաժինը: Ինչպես հաղորդում է «Globo» հեռուստաալիքը, գողերն իրենց հետ տարել են մոտ 5 մլն դոլար:
Գողացված գումարը Lufthansa Airlines-ի ինքնաթիռով պետք է ուղարկվեր շվեյցարական Ցյուրիխ:
Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: Այսօրվա դրությամբ գողերից ոչ մեկը չի ձերբակալվել: Հեռուստաալիքի տվյալներով՝ գողերը շենքի ներսում են գտնվել ընդամենը վեց րոպե, հաղորդում է ՏԱՍՍ-ը: