News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, ելույթ ունենալով հասարակայնության հետ կապերի իսրայելա-ամերիկյան կոմիտեի նիստին, հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա իրանական միջուկային զենք ստեղծել, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Times of Israel-ը:

«ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա Իրանին տիրանալ միջուկային զենքին»,- ասել է նա: ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Իրանը շարունակում է բալիստիկ հրթիռներ մշակել, ինչպես նաեւ աջակցություն է ցուցաբերում ահաբեկչությանը:

Փենսը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի սկսել նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի նկատմամաբ, որպեսզի հնարավորություն ընձեռի կարգավորել միջուկային գործարքում առկա տարաձայնությունները: Ընդ որում, Փենսը հավելել է, որ ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները նման զիջողություններ թույլ չեն տա: «Չսխալվեք, սա նրանց վերջին հնարավորությունն է: Եթե ​​Իրանի միջուկային գործարքը մոտակա ամիսներին չվերանայվի, ապա ԱՄՆ-ն անմիջապես դուրս կգա դրանից», - եզրափակել է Փենսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ