News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ իր գրության մեջ երկու խնդիր է բարձրացրել.

«Նախ, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ լսումների ընթացքում պարզվեց, որ «Մարտի 1-2»-ի գործը քննող քննչական խումբը այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված էր «բանակի ներգրավվածությունը մարտի 1-2-ի իրադարձություններին»:  Այսինքն, քրեական գործում այս փաստական նյութը չի ուսումնասիրվել եւ սա մեծ բացթողում է, որովհետեւ այդ նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել:

Ես միջնորդել եմ Գլխավոր դատախազին, որ նա ապահովի, որ այդ զեկույցը կցվի քրեական գործին,եւ այդ զեկույցի փաստերը օրենքով սահմանված կարգով ուսումնասիրվեն քրեական գործի շրջանակներում:

Երկրորդ կարեւորագույն հանգամանքը, որ պարզվեց լսումների ընթացքում, այն է, որ մինչեւ հիմա 10 տարի անց, նախաքննության մարմինը չի պարզել, թե 2008 թվականի մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ցուցարարների շարքերից կամ որոշ ցուցարարներ մեքենաների հետեւից դուրս են գալիս կրակում զինվորների վրա, ապա նորից թաքնվում, այս հայտարարությունը ինչ փաստական նյութի վրա է հիմնված:

Այսօր ակնհայտ է, որը լսումների ժամանակ ընդունեցին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որ այդ հայտարարությունը լրջագույնս ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա եւ դրա շուրջ կան տարատեսակ մեկնաբանություններ:

Ես միջնորդել եմ գլխավոր դատախազին, պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կանչվի հարցաքննության եւ պարզաբանի, թե ինչի վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը՝, որը նա հրապարակել է Բաղրամյան 26-ում: Հանրությունը պետք է իմանա, թե որտեղից էր Ռոբերտ Քոչարյանն այդ տվյալը վերցրել: Գուցե նրան ինչ-որ մեկը զեկուցել է, ով է զեկուցել եւ պետք է այդ անձին նույնպես հարցաքննել:

Ես հույս ունեմ եւ պահանջում եմ, որ գլխավոր դատախազությունը միջոցներ ձեռնարկի, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության եւ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանը տա: Սրանից մեծապես կախված են մարտի 1-ի սպանությունների բացահայտումը եւ ընդհանրապես այդ իրադարձությունների բացահայտումը եւ այն իրավիճակի բացահայտումը, որը Հայաստանը վերապրում է մինչեւ այսօր»:

Նշենք, որ 10 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:

2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ