News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 12 հարց: Դրանց մի մասը վերաբերում է Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված օրենսդրական կարգավորումներին:

Մասնավորապես, արտահերթ նիստի օրակարգում են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների նախագծերը:

Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը կքննարկի նաեւ հետեւյալ օրինագծերը.

Հանրային խորհրդի մասին,

Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին,

Ներման մասին,

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

Միջհամայնքային միավորումների մասին,

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Տպել
Ամենաշատ