News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչներն այսօր՝ մարտի 6-ին, փակել են դեպի գյուղ տանող ճանապարհը: Նրանք պնդում են, որ Ռուսաստանը չի թողնում Լարսից հայկական մեքենաները ՌԴ մտնեն, արդյունքում չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան:

Գյուղացիների հավաստմամբ՝ 11 օր է՝ իրենց մեքենաները կանգնած են, թույլ չեն տալիս հատել սահմանը: «Ասում են՝ բանանի արկղով ինչի՞ եք բերել։ 6 ամիս է՝ բանանի արկղով է այդ խնձորը գնում, հիմա են հիշել այդ մասին»,- ասաց գյուղացիներից մեկը:

Գյուղացիների խոսքով՝ Արագածոտնի մարզպետը խնդրի մասին տեղեկացրել է վարչապետին, վերջինը հանձնարարել է լուծում տալ, սակայն շատերը թերահավատ են՝ նշելով, որ նույնիսկ նախարարներն են հայտարարել, որ այդ հարցի լուծումն իրենց ուժերից վեր է. «Համապատասխան մարդկանց կանչեք, թող գան, լուծում տան, մենք էլ ճանապարհը կբացենք»:

Գյուղապետի հետ երկարատեւ բանակցություններից հետո գյուղացիներն ի վերջո բացեցին ճանապարհը: Նրանց մի մասն այս պահին գնացել է մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ հանդիպման: Քննարկումից հետո արդեն կորոշեն հետագա անելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ