News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը եվրոպական արդյունաբերությունը պաշտպանելու միջոցներ ձեռք կառնի, եթե ԱՄՆ–ն պղնձի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքեր մտցնի։ Այս մասին  հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանս Տիմերմանսը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Եթե ԱՄՆ-ն պրոտեկցիոնիստական միջոցներ մտցնի, Եվրամիությունը կպաշտպանի իր արդյունաբերությունը համարժեք ձեւով։ Մեր ուղերձը Վաշինգթոն հստակ է՝ պետք չէ դա անել: Բայց եթե, այնուամենայնիվ, դա արվի, ապա մենք կարձագանքենք»,–ասել է նա։

Նա նշել է, որ «Եվրոպական հանձնաժողովի արձագանքը կլինի ամերիկյան գործողություններին համաչափ»: Ըստ Թիմերմանսի՝ ԵՀ-ն «պատրաստ է գործել արագ եւ վճռական»:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գալիք շաբաթ ԱՄՆ-ն մաքսատուքեր կմտցնի պղնձի եւ ալյումինի ներմուծման համար: Դրանց չափը պողպատի համար 25 տոկոս կկազմի, իսկ ալյումինի համար՝ 10 տոկոս:

Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը նշել է, որ հայտարարված ծրագրերը անընդունելի է համարում: Նրա խոսքով, դրանք «զգալի ազդեցություն կունենան եվրոպական տնտեսության եւ ֆրանսիական ընկերությունների վրա»: Նախարարը զգուշացրել է, որ «առեւտրային պատերազմում միայն պարտվողներ են լինելու»:

ԱՄՆ–ի կողմից առեւտրային սահմանափակումների դեմ է դուրս եկել նաեւ Գերմանիայի կառավարությունը, նշելով, որ այդ միջոցները զգալի ազդեցություն կգործեն գերմանական արտահանողների վրա: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, իր հերթին, ԵՄ-ից պահանջել է կոշտ գործողությունների դիմել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ