News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, եւ կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի։ Այս մասին մարտի 6-ին՝ «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա–Երեւան–Աստանա–Բիշքեք–Մինսկ տեսակամուրջի  ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի հետ, եւ, համապատասխանաբար, ՀԱՊԿ–ն Երեւանի առաջ ունի  որոշակի պարտավորություններ։ «Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ–ն նրանց վտանգի մեջ չի թողի»,–նշել է Սիդորորվը։

Գեներալ-գնդապետը հավելել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»՝ հիշեցնելով, որ ինչ–որ ժամանակ այդ երկրների ժողովուրդները մեծ խորհրդային ընտանիքի մաս են եղել՝ ապրելով խաղաղության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում։

Սիդորովը ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ՀԱՊԿ–ն լիազորություն չունի միջամտել այս կամ այն հակամարտությանը, որի մասնակից է կազմակերպության անդամ  պետությունը՝ առանց համապատասխան խնդրանքի, այն պարագայում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ երկրներին աջակցություն է ցուցաբերվում`առանց սպասելու օգնություն խնդրանքի: Դա, նրա կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ եւ խախտում է ՆԱՏՕ անդամ երկրների ինքնիշխանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ