News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Kia ընկերությունը ներկայացրել է հաջորդ սերնդի Ceed Sportswagon ունիվերսալը: Նորույթի հանրային դեբյուտը կայացել է Ժնեւի ավտոսրահում: Մոդելը 600 լիտրանոց բեռնախուց է ստացել, ինչը 72 լիտրով ավել է, քան նախորդինը (հեթչբեքինը 395 լիտր էր), հաղորդում է Motor-ը: Նոր Kia Ceed ունիվերսալը կառուցված է K2 պլատֆորմի հիման վրա՝ անկախ «շրջանային» կախոցով: Նախորդ սերնդի ավտոմեքենայի համեմատ այն 95 մմ-ով ավելի երկար է (4.600 մմ), 20 մմ-ով ավելի լայն (1.800 մմ) եւ 20 մմ-ով ավելի ցածր (1.465 մմ): Անիվային բազան մնացել է անփոփոխ՝ 2650 մմ:

Այս մոդելի ուժային գաման բաղկացած է թարմացված երեք մխոցային 1.0 T-GDI (120 ուժ) տուրբո շարժիչից, 1.4 լիտր T-GDI-ից (140 ուժ), նույն ծավալով 100 ուժային մթնոլորտային շարժիչից, ինչպես նաեւ 1.6 լիտր դիզելային եւ 115 կամ 136 ձիաուժ հզորությամբ շարժիչից: Բոլոր շարժիչները կհամադրվեն վեց աստիճանով «մեխանիկայի» հետ: «Ծանր վառելիքով» աշխատող շարժիչը եւ 1.4 տուրբո շարժիչը կարող են աշխատել երկու շղթայակցմամբ 7 աստիճանով «ռոբոտի» հետ միասին:

Kia Ceed-ը հինգ, յոթ կամ ութ դյույմ անկյունագծով էկրանով մուլտիմեդիա համակարգ, ճակատային ապակու ջեռուցում, լուսադիոդային գլխավոր օպտիկայի, JBL աուդիոհամակարգ, կառավարող էլեկտրոնիկայի աշխատանքի ռեժիմների ընտրության համակարգ կունենա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ