News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամում այսօր` մարտի 6-ին, կայացած փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն Մատենադարանի տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Վահան Տեր-Ղեւոնդյանը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 12-ին Երեւանում: Սովորել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում, հետո ավարտել ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

1991-1993 թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական, 1993-1995 թթ.՝ Ֆրանսիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1995-1998 թթ.՝ Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (համատեղությամբ՝ Ուրուգվայում եւ Բրազիլիայում): Վահան Տեր-Ղեւոնդյանը եղել է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, աշխատել որպես Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական, 2006-2008 թթ.-ին էլ՝ Հայաստանի դեսպան Լիբանանում:

Նա հեղինակ է երկու մենագրության (որոնցից առաջինը թարգմանվել է նաեւ ֆրանսերեն եւ արաբերեն), քսանհինգ գիտական հոդվածների (հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Լիբանանում), կազմել եւ հրատարակել է պատմագիտական ու աղբյուրագիտական բնույթի վեց գիրք: Վահան Տեր-Ղեւոնդյանը տիրապետում է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի եւ արաբերենի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news