News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում եղել են նաեւ ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը եւ այլք: Այս մասին  NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրերը վարչապետին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու են Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:

Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել եւ կարեւորել է ծրագրի իրականացումը: «Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող եւ անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Instagram–ը ընդլայնել է Stories–ում գնումների հնարավորությունը
Հիշեցնենք՝ Instagram–ը Stories–ում գնումների գործառույթը թողարկել էր հունիսին...
Apple-ը iOS12 է թողարկել
Նոր օպերացիոն համակարգը հասանելի է iPad Air, iPhone 5s եւ ավելի նոր սերունդների սմարթֆոնի համար, ինչպես նաեւ վեցերորդ iPod Touch-ի համար...
Ռոբոտներն ու արհեստական ինտելեկտը, հնարավոր է, ավելի շատ աշխատատեղեր ստեղծեն
75 մլն աշխատատեղերի վերացման պարագայում նորագույն տեխնոլոգիաների հաշվին լրացուցիչ 133 մլն նոր թափուր տեղ կհայտնվի…
Ինչու Apple-ը չթողարկեց AirPower անլար լիցքավորման սարքը
Նրա խոսքով, սարքի հետ կապված խնդիրները դեռեւս չեն լուծվել...
Google-ը խորհուրդ է տալիս սոցցանցերում կրիպտոարժույթների մասին չխոսել
Որոշ կրիպտոարժույթների դրամապանակների գաղտնաբառը կարելի էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել...
Asus-ն արդեն պատրաստում է Android 9 Pie թարմացումը Asus Zenfone 5Z ֆլագմանի համար (ֆոտո)
Geekbench արտադրողականության թեստավորման տվյալների բազայում, նկատել են Asus ZenFone 5Z-ը՝ Android 9 Pie-տարբերակով...
Partner news