News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչները, որոնք այսօր՝ մարտի 6-ին, փակել էին դեպի Օհանավան տանող ճանապարհը, հանդիպել են մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ: Հանդիպումից հետո օհանավանցիները NEWS.am-ի թղթակիցն փոխանցել են, որ մարզպետը խոստացել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծում տալ խնդրին: Օհանավանցիների խոսքով՝ կսպասեն, մինչեւ տեսնեն, թե ի վերջո ինչպե՞ս է լուծվելու հարցը, իսկ մինչ այդ չեն պատրաստվում փակ պահել ճանապարհը:

NEWS.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նույնպես վստահեցրել է, որ հայկական կողմն աշխատում է, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում գյուղացիների միրգը ռուսական շուկա հասցվի:

«Պահանջները խստացվել են մեր եւ Ռուսաստանի միջեւ ձեռքբերված համաձայնության ընթացքում: Էս պահին ունենք փակված Վերին Լարսի հատվածը, փորձելու ենք այդ խնդիրն արագ լուծել, որպեսզի ապրանքը ՌԴ շուկա հասցվի»,-ասաց նա:

Նշենք, որ օհանավանցիները պնդում են, որ Ռուսաստանը թույլ չի տալիս Լարսից հայկական մեքենաներն իր տարածք մտնեն, արդունքում չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան: Գյուղացիների պնդմամբ՝ 11 օր է՝ իրենց մեքենաները կանգնած են, թույլ չեն տալիս հատել սահմանը, ինչի հետեւանքով միրգը մեքենաներում փչանում է: Ի նշան բողոքի՝ նրանք այսօր առավոտից փակել էին դեպի գյուղ տանող ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ