News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկությունը ժողովրդավարության տարր է դիտվում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին, թե ինչով է պայմանավորված, որ իշխանությունները որոշել են ապրիլից դռնփակ անցկացնել կառավարության նիստերը. «Ի սեր Աստծո, միայն թե մի ասեք, թե դա ժողովրդավարության համար է: Նույն տրամաբանությամբ կարող ենք փակել ԱԺ նիստերը, որ ավելի լավ բանավեճ լինի: Ես այդտեղ հետընթաց եմ դիտարկում, որ այս պահին գործող կարգավորումը սահմանափակվում է եւ արգելվում է լրատվամիջոցների հասանելիությունը»,-ասաց նա:

Ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց. «Էական տարբերություն կա օրենսդիր եւ գործադիր իշխանության միջեւ: Օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով, ի տարբերություն գործադիր մարմնի: Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու առաջարկությունը: Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարության տարր է դիտվում: ԱԺ-ում դա հակառակը՝ կդիտվեր որպես հակաժողովրդավարական տարր»:

Մանե Թանդիլյանի դիտարկմանը, որ կոլեկտիվ պատասխանատվության մոտեցումները մինչեւ նիստն են ձեւավորվում, նախարարը հակադարձեց. «Հենց կառավարության նիստերն ավելի բուռն եւ բանավեճային են անցնում: Կառավարության նիստերը հնարավորություն են տալիս կոնկրետ նախարարական կոմիտեի մաս չկազմող նախարարին եւս մասնակից լինել քննարկմանը:

Դահլիճում վարչապետ է նստած եւ եթե դուք հարցնեք, նա անպայման կհիշի, որ կառավարության նիստերը եղել են անհամեմատ ավելի բուռն, քան այսօր դուք ականատես եք լինում: Այսօր, ցավոք, կառավարության նիստերը դարձել են ոչ բանավեճային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ