News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախարարությունների կազմը, ցանկը քաղաքական նպատակահարմարության խնդիր է: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է կառավարությունը որոշել հանել Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, փոխարենը պահել Սփյուռքի նախարարությունը:

«Կառավարությունն է որոշում, թե ինչպես վերաբաշխել կառավարության լիազորությունները նախարարությունների միջեւ: Կան երկրներ, որոնք ունեն ընդամենը 7 նախարարություն, կան երկրներ որոնք ունեն 60: Յուրաքանչյուր դեպքում որոշում է կառավարությանը: Սա այն առանձնահատուկ որոշումն է, որ կարող է ԱԺ ներկայացնել միայն կառավարությունը՝ ելնելով նրանից, թե ինչպես է իր աշխատանքը պատկերացնում ավելի արդյունավետ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, Սփյուռքի նախարարության դեպքում իրենք համարում են, որ քաղաքականության անհրաժեշտություն կա. «Կարելի՞ էր արդյոք Սփյուռքի նախարարությունը միավորել այլ նախարարության, իհարկե, կարելի էր: Այս պահին այս մոդելն ենք նպատակահարմար համարում»,-ասաց նա՝ չպատասխանելով հարցին, թե որն է դրա տրամաբանությունը:

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծով սահմանվել է, որ նախարարների թիվը պետք է լինի 17, ներկայիս 18-ի փոխարեն. հանվել է Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ