News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրյուսելի ուղղիչ դատարանը մի երիտասարդի 3 հազար եվրո տուգանելու որոշում է ընդունել, որը վկաների ներկայությամբ ոստիկանության աշխատակցին վիրավորել էր սեռական հիմքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համանման դատավճիռ առաջին անգամ է կայացվում: 2014 թվականի, այսպես կոչված, սեքսիզմի անթույլատրելիության մասին օրենքի խախտումը կատարվել է 2016 թվականի ամռանը: Օրենքի համաձայն՝ վկաների ներկայությամբ սեռական հիմքով վիրավորանքի համար նախատեսված է նվազագույնը 500 եվրո տուգանք:

Տվյալ դեպքում դատարանը լրացուցիչ 2500 եվրո է  հաշվարկել այն պատճառով, որ վիրավորական սպառնալից արտահայտությունը կատարվել է հասարակական վայրում ոստիկանության աշխատակցի նկատմամբ՝ իր պարտականությունների կատարման ժամանակ, պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Premiere ռադիոկայանի տեղեկություններով՝ երիտասարդը, դժգոհ լինելով, որ իրեն ստիպել են անձնագիր ներկայացնել, ոստիկանության աշխատակցուհուն առաջարկել է գտնել «կնոջն ավելի համապատասխանող աշխատանք»:

Տուգանքը չվճարելու դեպքում տղամարդուն սպառնում է 1 ամիս ժամկետով բանտարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ