News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կովկասում ՀԱՊԿ անդամ երկրների համար ռազմական անվտանգության առումով շարունակում են զգալի խնդիրներ պահպանվել: Այս մասին մարտի 6-ին «ՀԱՊԿ անդամ պետությունների համար ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երեւան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Դրանք, ըստ գեներալ-գնդապետի, հիմնականում պայմանավորված են սառեցված հակամարտություններով, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Արեւմտյան երկրների՝ այս տարածաշրջանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու ձգտմամբ: «Նրանք ցանկանում են վերահսկողություն հաստատել Կասպից ծովի եւ Անդրկովկասի հումքային պաշարների նկատմամբ: Լարվածության պարբերական սրումը բնութագրում է  իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- հավելել է Սիդորովը:

Սակայն, ինչպես նշել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետը, միջնորդների ջանքերի շնորհիվ հաջողվել է որոշ չափով կրճատել առճակատման ներուժը է եւ նախանշել այս ճգնաժամի լուծման նոր համապարփակ պլանի նախապատրաստման ուղիները: Նրա խոսքով՝ Կովկասում եւ կոլեկտիվ անվտանգության այլ տարածաշրջաններում իրավիճակի վրա չափազանց բացասական ազդեցություն է գործում մեղմ ասած բարդ իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ