News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ունենա Արցախի հետ ինտեգրացման նախարարություն: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ինչո՞ւ մենք չունենք համազգային կոնսենսուսի առարկա հանդիսացող Արցախի հետ ինտեգրացման նախարարություն: Ի՞նչ է, մեր բոլոր նախարարությունները առանձին կարողանո՞ւմ են ինտեգրացիոն խնդիրները լուծել: Հիմա ճիշտ  ժամանակն է այդպիսի նախարարություն ունենալու, անունն էլ կարեւոր չէ:

1/3-ից ավելի կազմող տարածքների զարգացումն ու վերաբնակեցումը մեր ռազմավարական առաջնահերթ խնդիրներից է: Իմ առաջարկն է ստեղծել 18-րդ նախարարությունը, թեեւ ես կարծում եմ՝ այն պետք է լիներ առաջինը կամ երկրորդը, Արցախի հետ ինտեգրացման նախարարություն»,-ասաց նա:

Անդրադառնալով փաստին, որ առաջարկվող օրինագծով հանվում է միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարությունը, Մելքումյանը նկատեց. «Հիմա էդ բարեփոխումների կարիքը չունե՞նք, կամ միջազգային տնտեսական ինտեգրացիայի կարիքը չունե՞նք»:

Հիշեցնենք, որ հիշյալ օրինագծով նախարարների թիվը 18-ից դառնում է 17: նոր կառավարությունն ունենալու է առաջին փոխվարչապետ եւ եւս երկու փոխվարչապետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ