News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եթե կառավարությունը խնդիր ունենա գաղտնի կամ փակ որեւէ բան քննարկել, կքննարկի կառավարության նիստից դուրս, նախօրոք: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով օրենսդրական կարգավորմանը, որի համաձայն ապրիլից կառավարության նիստերը պետք է անցնեն դռնփակ ռեժիմում:

«Իսկ ի՞նչ տեղեկատվություն է ստանում հանրությունը կառավարության նիստից: Ասեմ՝ թե ինչ գույնի փողկապ է կապել վարչապետը, որ նախարարը փռշտաց եւ ով ում ինչպես բարեւեց: Արդյոք սա կարեւո՞ր տեղեկատվություն է, արդյոք սա պետք է տեղի ունենա հարկատուի հաշվին, միանշանակ ոչ: Այնպես որ կարծում եմ, որ այդ հարցի վերաբերյալ շահարկումներն անտեղի են»,-ընդգծեց Սաղաթելյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեով նախատեսվում է, որ կառավարության նիստերը պետք է դռնփակ լինեն: Սա առաջացրել է լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի դժգոհությունը:  Կառավարության ներկայացուցիչները այս կարգավորումը հիմնավորում են նրանով, որ փակ նիստում շատ ավելի անկաշկանդ եւ բաց քննարկում տեղի կունենա:

Տպել
Ամենաշատ