News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրների համար գլոբալ անվտանգության սպառնալիքները համալիր բնույթ ունեն: Այս մասին մարտի 6-ին տեղի ունեցած «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երեւան-Աստանա-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նրա խոսքով՝ դրանք առնչվում են գործունեության քաղաքական, տնտեսական, տեղեկատվական եւ կենսականորեն կարեւոր այլ ոլորտներին: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման պահից սկսած ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների ամբողջ սպեկտրին հակազդելու համար ստեղծվել է նրա մեջ մտնող պետությունների հավաքական անվտանգության համակարգ»,- հավելեց Սիդորովը: Ըստ որում, ինչպես նշեց գեներալ-գնդապետը, մինչեւ 2025 թվականը կազմակերպության ռազմավարական նպատակը կլինի ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերի եւ ռեսուրսների կոնսոլիդացիայի ճանապարհով հավաքական անվտանգության ապահովումը՝ ռազմավարական գործընկերության եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի ու սկզբունքների հիման վրա:

Նա նշեց, որ ներկայումս ՀԱՊԿ շրջանակում ստեղծվել եւ գործում է հավաքական անվտանգության համակարգ, որն արտացոլում է Կազմակերպության մարմինների, պետական կառավարման ազգային մարմինների, անդամ երկրների ուժերի եւ միջոցների հանրագումարը, որոնք ապահովում են հավաքական շահերի, հավաքական հիմքի վրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը:

Դրանից զատ, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում են ՀԱՊԿ բոլոր 6 անդամների առավել մարտունակ ու շարժական միավորումներ, զորամասեր եւ հատուկ նշանակության ուժերի կազմավորումներ՝ ընդհանուր 17 հազար մարդ թվաքանակով, իսկ Կազմակերպության խաղաղապահ ուժերի թվաքանակը կազմում է մոտ 3600:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ Կանոնադրության դրույթները կկիրառվեն այն ժամանակ, երբ մենք պնդենք այդ մասին. ԱԳՆ
«Հայաստանը եւ Արցախը պատրաստ են պաշտպանվել եւ դա ինքնուրույն են անում...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել հայ–ադրբեջանական սահմանի գնդակոծությունն ու լարվածության ավելացումը
Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը…
Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով
Նա նշեց, որ չի միջամտում ձայնագրության հետ կապված՝ պաշտոնական լիազորությունների հնարավոր անցման դեպքով...
Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով կոնսուլտացիաները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը զրկվի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին առաջադրելու հնարավորությունից...
Հայաստանը ՀԱՊԿ–ի շրջանակներում իր գործառույթն իրականացնում է. ԱԳ նախարարը՝ ՀԱՊԿ արձագանքի բացակայության մասին
ՀԱՊԿ–ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը...
ՀԱՊԿ շտաբի պետն իրավասու չէ մեկնաբանելու Յուրի Խաչատուրովի հարցը
Իրավասու չեմ ընդհանրապես մեկնաբանելու…
Ամենաշատ
Partner news