News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի եւ Հարավային Կորեայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանեց: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության մարտի 6-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս երկրների քաղաքաղցիների համար առանց վիզայի ռեժիմը կգործի 2018 թվականի մարտի 19-ից: «Այս երկրների հետ վիզաների միակողմանի չեղարկումը բարենպաստ պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաեւ զբոսաշրջիկների ներհոսքի համար»,- նշեց ԱԳ փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ