Չինաստանում ավելի քան 80 հազար մարդ 2016 թվականի սկզբից մինչեւ 2017-ի նոյեմբեր անչափահասների նկատմամբ հանցագործությունների համար դատապարտվել է: Այս մասին հաղորդում է «Սինխուան»՝ վկայակոչելով Չինաստանի Գերագույն Ժողովրդական դատախազությանը:
Այս ընթացքում 58 հազարից ավելի մարդ ձերբակալվել է, ավելի քան 80 հազար մարդ մեղադրվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցանքների համար՝ առեւանգումների՝ հետագա վերավաճառքով, բռնաբարության, մարմնական վնասվածքների եւ այլ դեպքերում կատարված արարքների համար: