News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպին շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Շնորհավորական ուղերձում Սի Ցզինպինը բարձր գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը եւ նշել է, որ չինական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Այն պատրաստ է Հայաստանի հետ միասին բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնել՝ ի շահ երկու երկրների եւ նրանց ժողովուրդների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news