News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը եւ դեսպանության ռազմական կցորդը:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջը ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի համար ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից մեկն է:  Քոլեջի ուսանողները արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում Հայաստան են ժամանել Վրաստանից:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ անվտանգային միջավայրի հիմնական սպառնալիքները, ՀՀ զինված ուժերում վերջերս իրականացված բարեփոխումները եւ զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրի առաջնահերթությունները, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

Ամերիկյան ուսանողներին հետաքրքրող հիմնական հարցերն առնչվել են տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային առաքելություններին ՀՀ ներգրավվածությանը եւ ՀՀ զինված ուժերի առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունը այցի շրջանակում հյուրընկալվելու է նաեւ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ