News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի զորամասերից մեկում 2015 թվականի նոյեմբերին խոշտանգման հետեւանքով հոգեկան խանգարում ստացած զինծառայող Արթուր Հակոբյանի գործով պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայողի պաշտպան Արա Ղարագյոզյանը պնդեց, որ առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանը որեւէ իրավական գնահատական չեն տվել զինծառայողի խոշտանգման դեպքին եւ արդյունքում ոչ մեկ քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

«Բանակում հերթական խոշտանգման գործը կոծկվեց եւ իրական հանցագործություն իրականացնող անձինք չենթակվեցին քրեական պատասխանատվության: Բանակում խոշտանգված երիտասարդի իրավունքները Հայաստանի Հանրապետությունում չվերականգնվեցին եւ պետությունը նույնիսկ չի հոգում զինվորի առողջության վերականգնման ծախսերը: Ամենացավալին այն է, որ բանակում նման դեպքեր են կատարվում եւ իրական հանցագործները չեն պատժվում, երբ որ Մոսկվայից եկել է Արթուրը եւ բացարձակ առողջ գնացել է բանակ, որ ծառայի եւ 1,5 տարի ծառայելուց հետո հոգեկան խնդիրներ է ձեռք բերել եւ ՀՀ դատարանները դրան ոչ մի իրավական գնահատական չտվեցին, թե ինչու պետք է Արթուրը հոգեկան խնդիրներ ձեռք բերեր»,-ասաց փաստաբանը:

Ավելին, փաստաբանի խոսքով, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Նապոլեոն Օհանյանը 2017 թվականին պարգեւատրվել է ճանաչվելով լավագույն դատավոր, ինչն աբսուրդ է. «Վճռաբեկից էլ հույսեր չունենք, անպայման դիմելու ենք ՄԻԵԴ, նաեւ ներկայացնելու ենք այն փաստը, որ տվյալ փաստին որեւէ իրավական գնահատական չտվող դատավորին ճանաչում են լավագույն դատավոր, ինչն աբսուրդ է»:

Նշենք, որ դեպքը, որի արդյունքում Ա. Հակոբյանը ստացել հոգեբանական խորը տրավմա, տեղի է ունեցել Ագարակի զորամասում 2015 թվականի նոյեմբերի 6-ին կամ 7-ին: ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս իրոք ստացել է ուժեղ հոգեբանական տրավմա և ներկայումս ստանում է բուժում: Ինչպես զորակոչվելիս, այնպես էլ` ծառայության ընթացքում բուժզննության ժամանակ Ա. Հակոբյանի մոտ որևէ հոգեկան խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարքային ծառայության համար պիտանի:

Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում 13.11.2016 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը և Ա.Հակոբյանը ճանաչվել է տուժող:

Սակայն 11.06.2016 թ. ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Փաստաբանը բողոքել է այս որոշման դեմ, սակայն զինվորական դատախազը մերժել է բողոքը:

Այնուհետեւ փաստաբանը դատախազության և քննչական մարմնի անգործության դեմ ներկայացվել է բողոք Սյունիքի մարզի ընդհնաուր իրավասության դատարան, որը մերժել է բողոքը, դրանից հետո Վերաքնիչ է փաստաբանը բողոքել եւ Վերաքննիչը որոշում է կայացրել գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության: Դատաքննությամբ փաստաբանի բողոքը մերժվել է, Վերաքննիչը նույնպես անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 02.02.2016 թվականի եզրակացության համաձան` Ա.Հակոբյանը գտնվում է գերլարված վիճակում, զինվորական համազգեստով անձ տեսնելիս՝ անկախ նրա սեռից ընկնում է խորը դեպրեսիայի մեջ, ի հայտ է գալիս բուռն կերպով դրսևորված վախի զգացում, որը արտահայտված է լացի, պաշտպանական շարժումների և պաշտպանական ոռնոցների տեսքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ