News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 6-ին կայացած նիստին հանձնարարել է պետական մարմիններին՝տնտեսվարող սուբյեկտներին ապրանքի ներմուծման եւ արտահանման համար պահանջվող փաստաթղթերը tradegov.am-ի միասնական հարթակում հրապարակելու հնարավորություն ստեղծել:

Մասնավորապես, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, տրանսպորտի, հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանին հանձնարարվել է, իսկ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանին առաջարրկվել է երկու ամսվա ընթացքում համատեղ մշակել եւ ներկայացնել ներմուծման եւ արտահանման  համար անհրաժեշտ փաստաթղթերի հրապարակման գործողությունների ծրագիր:

 «Ընթացիկ կարգի համաձայն՝ ապրանքների ներմուծման եւ արտահանման դեպքում տնտեսվարող սուբյեկտները մինչեւ տարբեր տեսակի ապրանքների փաստացի ստուգումը կամ փորձաքննությունը պարտավոր են ներկայացնել պահանջվող փաստաթղթերը մի քանի մարմիններին», - ասել է Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ