News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ պաշտպանության նախարարությունը մանրամասնել է Սիրիայում տրանսպորտային ինքնաթիռի վթարի զոհերի թիվը: Ըստ նախարարության տվյալների` վթարի ժամանակ զոհվել է 33 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՊՆ-ն նաեւ հաղորդել է, որ ինքնաթիռում գտնվողները բոլորը  ռուս զինծառայողներ էին:

ՌԴ ՕՏՈւ Ան-26 ինքնաթիռը մարտի 6-ին Սիրիայի Լաթաքիայի նահանգում գտնվող Խմեյմիմ օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել: Ինքնաթիռը հարվածել է գետնին՝ մոտ 500 մ չհասնելով թռիչքավայրէջքային գոտուն:

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը չի ենթարկվել հրաձգության, իսկ վթարի պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը: ՊՆ հատուկ հանձնաժողովը աղետի հետաքննությունն է իրականացնում: Գլխավոր զինվորական դատախազությունը փաստի առթիվ ստուգումներ է կատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Ամենաշատ