News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Վճռականություն եւ անսահման սեր, սրանք այն զգացմունքներն են, որոնցով բնութագրում է Հայաստանի նկատմամբ իմ վերաբերմունքը: Այս մասին մարտի 6-ին Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը:

Քեպենեկյանը նշել է, որ նախօրեին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սակայն այս այցը տարբերվում էր մյուսներից, քանի որ առաջին անգամ նա զոհվածների հիշատակը  հարգում էր իր հայրենակիցների անունից: «Նրանց անունից ես եղեւնի եմ տնկել Ցեղասպանության զոհերի հիշատակին», - ասել է Լիոնի քաղաքապետը:

Նա ավելացրել է, որ չէր ուզում Հայաստան գալ միայն որպես զբոսաշրջիկ: «Ես սիրում եմ Հայաստանը ողջ սրտով, բայց ես երբեք մելամաղձոտ զգացումներ չեմ ունեցել այս երկրի նկատմամբ», - ընդգծել է Քեփենեկյանը:

Նրա խոսքով՝ այս տարին առանձնահատուկ կլինի երկրների միջեւ հարաբերությունների համար, քանի որ հոկտեմբերին Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Նա շեշտել է, որ մի շարք բարձրաստիճան անձանց այցեր կանցկացվեն, այդ թվում նախագահ Էմանուել Մակրոնի այցը:

Լիոնի քաղաքապետն իր ելույթի ընթացքում նաեւ իր հայրենակիցներին կոչ է արել Հայաստանի ներկայացուցիչների հետ քաղաքական շփումներն ու բիզնես ծրագրերը զարգացնել:

Նշենք, որ Երեւան կատարած այցի ընթացքում Ժորժ Քեպենեկյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Partner news