News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկական «Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության փորձագետները կազմել են 2017 թվականին աշխարհի ամենավտանգավոր քաղաքների վարկանիշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքը, որտեղ սպանությունների մակարդակը կազմել է գրեթե 111 դեպք յուրաքանչյուր 100 հազար մարդուն: Վարկանիշում երկրորդ տեղում է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: Աշխարհի ամենավտանգավոր քաղաքների եռյակը եզրափակել է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքը:

Վարկանիշային ցանկում ընդգրկվել է ընդամենը 50 քաղաք, որոնց մեծ մասը գտնվում է Լատինական Ամերիկայում: Ցանկում ամենամեծ ներկայացվածությունն ունեն Բրազիլիան եւ Մեքսիկան՝ համապատասխանաբար 17 եւ 12 քաղաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ