News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքը Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո չհրապարակված որոշում ունի կողմ քվեարկել նաեւ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:

Նման որոշման համար «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ունի առնվազն երեք պատճառ. Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի առաջարկով աջակցել է Արմեն Սարգսյանին եւ հիմա չի կարող անձամբ Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկել: Գագիկ Ծառուկյանը երախտապարտ է Սերժ Սարգսյանին իր քաղաքական ռեաբիլիտացիայի համար, եւ կողմ քվեարկությամբ վարձահատույց է լինելու դրա համար:

Բացի այդ, Ծառուկյանը մտավախություն ունի, որ եթե անգամ ինքը որոշի, որ իր ղեկավարած դաշինքը պետք է դեմ քվեարկի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա դաշինքի ոչ բոլոր պատգամավորները կկատարեն այդ որոշումը՝ մանավանդ, որ ի տարբերություն նախագահի ընտրության, որը գաղտնի էր, վարչապետի ընտրությունը անվանական է:

Հնարավոր է նաեւ, որ լինի չորրորդ հիմնավորումը, եւ «Ծառուկյան» դաշինքը իշխանության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրի, բայց դա այնքան էլ էական չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Այն, ինչ արեցին գործընկերներս, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս է». Ֆարմանյան
Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում, միանշանակ, արժեքավոր կլինի հատկապես Նիկոլ Փաշինյանի համար...
«Ժողովուրդ». Հայաստանից մեծ քանակությամբ կապիտալ է դուրս գալիս
Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից...
«Հրապարակ». ՀՀԿ-ն դիտորդներին հատորներով «նյութ» է տալիս. Մուրադ Մուրադյանը ամեն ինչ պատմել է
Հարցնում են՝ բա էս մարդ չի՞ գալիս ձեր շտաբ, ասել եմ՝ չէ, վախենում են...
«Փաստ». Երեւանի նոր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են...
«Հրապարակ». Սոնա Ղազարյանը «Իմ քայլի» ցուցակում անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ
Փաշինյանը մի առիթով չի թաքցրել, որ Ղազարյանն ընդգրկվել է անցողիկ 60-րդ տեղում...
«Հրապարակ». Ներքին կռիվներ. Մարզպետն ուզում է ապացուցել, որ «ասողն» ինքն է. Սիփանի «ներկայությունը» կաշկանդում է
Իսկ ցուցակի «ներքին օգտագործման տարբերակում», թեկնածուի անվան դիմաց նշված է, թե ով է նրան երաշխավորել...
Partner news