News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն:

«Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու եւ հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը: Նրա խոսքով՝ կատարվում է խորքային եւ մակերեւութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական եւ արհեստական կառուցվածքների տեղադրման, ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր ճանապարհի կառուցման աշխատանքները կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, եւ նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ