News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պապուա Նոր Գվիենայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի եւ հետցնցումների հետեւանքով, վերջին տեղեկություններով, 55 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը:

7,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: Դրան հետեւել են մի քանի հետցնցումներ, որոնց հետեւանքով մարդկային զոհերն ավելանում են:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը, հնարավոր է, 100-ից անցնի: Նշվում է, որ ցնցումները հարվածել են շրջանի կենտրոնական հատվածին, որը համարվում է առավել զարգացած եւ հեռու գտնվող: Դրա հետ կապված դժվարություններ են առաջանում տուժածների եւ զոհերի թիվը պարզելու հարցում, ինչպես նաեւ փրկարարական գործողություններ անցկացնելու եւ օգնություն հասցնելու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ