News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հումորային, սիրախաղի ակնարկներով Ալբերտ Էյնշտեյնի նամակն աղջկան, որը հրաժարվել էր հանդիպել իր հետ, վաճառվել է Իսրայելում անցկացվող աճուրդում, որտեղ ընթացել է հռչակավոր ֆիզիկոսի գրառումների հերթական աճուրդը։

1921 թվականի հոկտեմբերին ֆիզիկոսը  հյուր էր գնացել քրոջը իտալական Ֆլորենցիա քաղաքում եւ հետաքրքրված էր նրա երիտասարդ հարեւանուհիով։  Մեկ հարկ վերեւ բնակվող Էլիազաբետա Պիկինին ուսումնասիրում էր քիմիա եւ «չափազանց ամաչկոտ» էր Էյնշտեյնի հետ հանդիպելու համար, որը համաշխարհային ճանաչում էր վայելում եւ մեկ տարի անց արժանացավ Նոբելյան մրցանակի։

Մեկնելով ֆիզիկոսը աղջկան նվեր է թողել կարճ ձեռագիր ուղերձ՝ «Գիտական հետազոտողին, որի ոտքերին ես քնել եւ նստել եմ երկու լրիվ օր՝ որպես ընկերական հուշանվեր»,–նշված է գերմաներեն գրված գրառման մեջ։

Գրառումը վաճառքի էր հանվել 3 հազար դոլար մեկնարկային գնով եւ վաճառվել է 6.1 հազարով, հաղորդում է Winners աճուրդային տունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ