News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարտելային համաձայնությունների մեխանիզմները, որոնք դրված են նախագծում եւ գործող օրենքում, բավարար չեն: Այս մասին, այսօր՝ մարտ 7-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով, իրականում միջազգային պրակտիկայում կան մեխանիզմներ, որով մրցակցության խնդիրներով զբաղվող կառույցներին օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու լիազորությամբ են օժտում, ինչը ավելի արդյունավետ է, քան այսօր գործող օրենքում առկա կարգավորումները:

«ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ անուղղակի ապացույցներով են պարզում նման համաձայնությունները: Անուղղակի ապացույցներով չեն կարող մարդուն պատասխանատվության ենթարկել, պետք են ուղղակի ապացույցներ»,-ընդգծեց Զեյնալյանը:

Ինչ վերաբերում է գներին, մասնավորապես, «չհիմնավորված բարձր» եւ «չհիմնավորված ցածր» գին սահմանելուն, ապա «Ելք»-ի պատգամավորը նկատեց. «Եթե մենք առաջին, ելակետային գինը չգիտենք օրինական է, թե ոչ, չկա չափանիշ, մնացած բոլոր  վարույթներն անօրինական են: Բոլոր մենաշնորհ ունեցողները միշտ կարողացել են հիմնավորել իրենց կողմից դրված գինը՝ լինի բանանի, թե բենզինի դեպքում:  Եթե պետությունը միջամտում է գնին, ապա հանգում է այն նույն արդյունքին, ինչ հանգեց ԽՍՀՄ-ը, երբգներն էին վերահսկում, ոչ թե նպաստում էին մրցակցությանը»,-ընդգծեց նա:

Նոր օրինագիծ. նախատեսվում է սահմանել չհիմնավորված բարձր եւ ցածր գին, տուգանքները կլինեն տոկոսներով. Շաբոյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ