News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն այսօր՝ մարտի 7-ին, արտահերթ նիստում 63 կողմ եւ 31 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ այս օրինագծի, կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից եւ 17 նախարարներից (ներկայումս այդ թիվը 18 է):

Օրինագծով կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը: Նախագծով սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիությունից կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները:

Ամրագրվել են վարչապետի հրաժարականին հավասարեցված իրավիճակները, օրինակ, երբ վարչապետը 5-օրյա ժամկետում չի ներկայացնում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ: Վարչապետի եւ փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար նախատեսվել է վարչապետի աշխատակազմի վերաբերյալ դրույթը, որը ձեւավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը:

Նախատեսվել են դրույթներ կառավարության նիստերի անցկացման, քվորումի  վերաբերյալ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, օրինակ պատերազմական իրավիճակում: Քանի որ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, հետեւաբար կառավարության գործունեության թափանցիկության վերաբերյալ եւս դրությներ են ամրագրված»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ