News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ ու ամրապնդվել բոլոր ուղղություններով: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ողջունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Երեւան եւ գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքապետ Կեպենեկյանի անձնական ներդրումը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ Լիոնը պատրաստ է գործնական ծրագրերի միջոցով նոր էջ բացելու Երեւանի եւ Լիոնի միջեւ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտում, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման եւ ամրապնդման համար:

Քաղաքապետ Կեպենեկյանը արտգործնախարարին ներկայացրել է իր հագեցած այցի արդյունքները՝ անդրադառնալով մասնավորապես Լիոնի եւ Երեւանի միջեւ ստորագրված գործընկերության նոր համաձայնագրին, Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում հանդիպումներին եւ դրանց արդյունքում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Լիոնի քաղաքապետը տեղեկացրել է, որ իր պատվիրակության կազմում են գործարար շրջանակների, կրթօջախների, գրադարանների, թանգարանների, տուրիզմի պատասխանատուներ, ովքեր հանդիպումներ են ունեցել եւ փոխգործակցության վերաբերյալ արդյունավետ քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ։

Կողմերն անդրադարձ  են կատարել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ կարեւորելով այդ ձեւաչափի շրջանակներում փոխգործակցության վերընթաց զարգացումը։

Նախարար Նալբանդյանը եւ քաղաքապետ Կեպենեկյանն արձանագրել են, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ ու ամրապնդվել բոլոր ուղղություններով, որի վառ ապացույցն են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը, Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Լիոնի քաղաքապետը կարեւորել են ֆրանսահայ համայնքի արժեքավոր դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման եւ երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունների տեսանկյունից։

Նախարար Նալբանդյանը եւ քաղաքապետ Կեպենեկյանը մտքեր են փոխանակել 2018թ. հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Մանրամասն քննարկվել են Լիոնի ներկայացուցիչների մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի եւ Ֆրանկոֆոնիայի ավանի միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ