News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդավան գյուղի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում արեւային ջրատաքացուցիչ է տեղադրվել: Ծրագիրն իրականացվել է «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, որոնք շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում:

Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը։

«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռեւս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթեւացնել գյուղական համայնքների բեռը բնապահպանական եւ ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է նման համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարեւոր ցուցանիշն  է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:

Նշենք, որ սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է: Դեռեւս 2016 թվականի աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425 մետր երկարությամբ տարածք: Անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900 մետրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ