News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացումը կարող է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամադրեզա Արեֆը Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, Իրանի խորհրդարանը լիովին սատարում է բոլոր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը, հաղորդում է Mehr գործակալությունը:

Նա ընդգծել է Համատեղ տնտեսական հանձնաժողովի կարեւոր դերը` հավելելով, որ հանձնաժողովի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արագացված իրականացումը կարող է զգալիորեն բարելավել երկու կողմերի միջեւ հարաբերությունների մակարդակը:

Հանդիպման ժամանակ Թեհրանում Հայաստանի դեսպանը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ դրական գնահատական տվել երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հասան Ռոհանին շնորհավորել է Հայաստանի նախագահին եւ վարչապետին
Ռոհանին հույս է հայտնել, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կխորանան բոլոր ոլորտներում...
Հայ-իրանական առևտուրն աճել է 24 տոկոսով. Financial Tribune
Հայաստանից Իրան է արտահանվել 5.31 մլն դոլար արժողությամբ 1263 տոննա ապրանք...
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու մեծ ներուժ կա. Արծվիկ Մինասյան
Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարը...
Արա Բաբլոյանն ու իրանցի պատգամավորները քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Արա Բաբլոյանն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին…
Հայ-իրանական հարաբերություններում մի շարք ոլորտներում մոտեցումները վերանայման կարիք ունեն. Իրանի դեսպան
Սեյսմիկ անվտանգությունից մինչեւ բնակավայրերի զարգացում. Ավետիք Էլոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին...
Հայաստանը եւ Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ. Իրանի դեսպանը ԱԱԾ-ում էր
Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորեց Ա. Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ...
Ամենաշատ
Partner news