News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Մարտի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +9+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +9+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +15+18,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +9+13,

Լոռիում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +14+18,

Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +9+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +17+20,

Արարատում՝ գիշերը`+2+5, ցերեկը` +18+21,

Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +18+21,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +9+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +18+21,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +20+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +15+20,

Արցախում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +17+20:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ