News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում քրոնիկական թերսնումից տառապող մինչեւ 5 տարեկան երեխաների թիվը հասնում է մինչեւ 9 տոկոսի: Այս մասին «Ծայրահեղ աղքատություն. երեխաներ, որոնք սոցիալական պետությունում մահանում են սովից» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց մանկաբույժ, Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության 1-ին ամբիոնի դասախոս, «Վստահություն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ աճը երբեմն նորմային չի համապատասխանում, քանի որ նրանք հաճախ ավելի ցածր են եւ սահմանվածից զգալիորեն պակաս են կշռում, ինչը վատ սնվելու հետեւանք է: «Այս ցուցանիշները, բնականաբար, անցած 5 տարիների համեմատությամբ զգալիորեն բարելավվել են: Միտումը դրական է, սակայն պետք է ասեմ, որ չարժի, բնականաբար, այս ցուցանիշների վրա հենվել»,- ասաց Հարությունյանը:

Ըստ որում՝ նա հավելեց, որ մեծ թվով երեխաներ կան, որոնք աճի խնդիր չունեն, սակայն սնունդի խնդիրներ ունեն, եւ նրանք բավականաչափ վիտամիններ չեն ստանում: Սա բերում է հիվանդացության բարձր մակարդակի եւ նույնիսկ մահվան հետեւանքների: Մանկաբույժի խոսքով՝ այս երեխաները դանդաղ են զարգանում, եւ այս հարցը երկրի առողջապահության ոլորտի լուրջ խնդիրն է:

Սուսաննա Հարությունյանը երեխաների վատ սնվելու կամ նույնիսկ թերսնվելու պատճառնների թվում նշեց նաեւ նրանց ծնողների իրազեկված եւ տեղեկացված չլինելը, որոնք չգիտեն, թե ինչպես ճիշտ կերակրեն նույնիսկ բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news